Գորիս-Ստեփանակերտ մայրուղին շրջափակած «ակտիվիստները» բաց են թողել ռուսների մեքենաները․ Ի՞նչ է կատարվում



Բաքվի զլմ-ները հայտնում են, որ «հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բողոքի ակցիաներ կազմակերպելով Շուշի քաղաքի մերձակայքում՝ ռուս խաղաղապահների դիրքերի մոտ, բացել են մարդասիրական միջանցք, ինչի մասին իրենք բազմիցս հայտարարել են։

Advertising

Րոպեներ առաջ ռուս խաղաղապահների մատակարարման մեքենաներն անարգել անցել են Լաչինի ճանապարհով»։

Սա օրինակ բերելով, Բաքվի զլմ-ները նշում են, թե կեղծ են հայկական կողմի՝ ճանապարհը փակելու վերաբերյալ հայտարարությունները։

Advertising

Սա նման է Մոսկվա-Բաքու նոր համաձայնության՝ ճանապարհի այդ մասում անցակետեր տեղադրելու վերաբերյալ, որի համար նախադեպ են ստեղծում։ Ի դեպ, երեկ ռուսները ճանապարհի այդ հատվածում մոդուլային անցակետեր էին տեղադրել։

Իսկ միջանցքի մուտքի մոտ ինչ որ սարքավորումներ տեղադրելու մասին արդեն իսկ հայտարարվել էր ավելի վաղ։ Մեքենաները բաց թողնելու ակտը փաստացի ամրագրում է Բաքվի վերահսկողությունը ճանապարհին