Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիներին ծառայության ընդունելու կարգը, այն հրապարակված է իրավական ակտերի հրապարակման պորտալում։
Հրամանագրի համաձայն՝ նրանք այժմ, ինչպես ՌԴ քաղաքացիները, կարող են պայմանագրով ծառայել բանակում, տեղեկացնում է rbc-ն։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկրորդ քաղաքացիություն ունեցողները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։
Դրույթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչային ծառայությունն իրականացնում են «[Ռուսաստանի Դաշնության] քաղաքացի հանդիսացող զինվորները, նավաստիները, սերժանտները, այդ թվում օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցողները, կեցության իրավունք կամ մշտական բնակության իրավունք ունեցողները»։