Հաղորդավար Էրիկ Անթարանյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեսաուղերձ է տարածել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից և կոչ է անում բոլորին պահանջել ապաշրջափակել Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որն արդեն 24 ժամ է փակ է մի խումբ ադրբեջանցիների կողմից։
«Ես գտնվում եմ Հանրապետական հիվանդանոցի բակում։ Ներսում մարդիկ են, ովքեր կարիք ունեն անմիջապես տեղափոխվելու ՀՀ բժշկական կենտրոններ։
Արցախի կյանքի ճանապարհը արդեն 24 ժամ է փակ է։ Խնդրում և պահանջում եմ բոլորին, ովքեր ուևնեն հնարավորություն, տարածել սա և պահանջել, որ բացվի, ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը։
Ներսում մարդիկ են, ովքեր կարիք ունեն անհետաձգելի բուժօգնության»,– տեսանյութի միջոցով ասում է նա։