Տեսեք, թե ինչպե՞ս են երիտասարդները Ստեփանակերտ-Գորիս մայրուղում մնացած մարդկանց համար թեյ եւ քաղցրավենիք բերում․ Տեսանյութ



Ոստիկանության աշխատակիցները կազմակերպել են ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու հետեւանքով ճանապարհին մնացած մեքենաների մի մասի վերադարձը Ստեփանակերտ: Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում:

«Թեթեւ մարդատար մեքենաներ են եղել, որոնց մեջ եղել կանայք եւ երեխաներ: Բոլորի անվտանգությունն ապահովված է, հիմա էլ իրականացնում ենք պարեկային ծառայություն»,- ասում է ՃՈ մայոր Լեւոն Սոչիյանը:

Անդրեյ Բեջանովը ճանապարհին մնացած առեւտրականներից մեկն է: Արցախից Հայաստան 4 տոննա արքայանարինջ էր տեղափոխում, հիմա անորոշության մեջ է, չգիտի՝ ինչ անել:


Մի խումբ երիտասարդներ էլ ճանապարհին մնացած մարդկանց քաղցրավենիքներ են բերել, թեյ են հյուրասիրում:

«Մեր արածը լավ չէ, նորմալ է: Մենք սա պետք է անենք, որ հակառակորդը հասկանա՝ այս ժողովրդին հնարավոր չէ կոտրել: Սա այն է, ինչ այս պահին կարող ենք անել, եթե հրամանը տան ավելին անելու, կանենք ավելին»,- ասում է Ազատ Ադամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հաստատ քեզ դուր կգա