Ռուս խաղաղապահները կբացեն ճանապարհը եւ ուժի կիրառմամբ կվերականգնեն երթեւեկությունը. Ադրբեջանցիներին ժամանակ է տրվել․ Ի՞նչ մանրամասներ է հայտնի



 Ռուս խաղաղապահները մինչև վաղը կեսօր ժամանակ են տվել Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը, հայտնում է Баграмян26-ը` հղում տալով արցախյան իր աղբյուրներին։

Նշվում է, որ հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը եւ ուժի կիրառմամբ կվերականգնեն երթեւեկությունը։

Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որ վերջիններս զերծ մնան միջանցքի ապաշրջափակման գործողություններից։
Radio Aurora․․