Ամանորյա գրոհը Երեւանի վրա սկսվեց․ արտակարգ զորաշարժ, Փաշինյանի հրաժարական, Գյումրիի բազայի դուրսբերում, անհապաղ ելք ՀԱՊԿ-ից



Սոչիի կլոունադային, «ռուսական պլանի» շուրջ իշխող եւ նրա հենակ «ընդդիմադիր» խմբերի կոնսենսուսին, նրանց ջանքերով միջազգային հարթակներում հայկական խնդիրների իրավական քննարկումների հնարավորությունների չեզոքացմանը եւ ՀԱՊԿ երեւանյան հավաքին հետեւեց այն, ինչի մասին զգուշացնում էինք․ հայկական պետականության վերացման «ռուսական պլանն» արագացվում է։ ՌԴ առաջնորդությամբ Լաչինի միջանցքի փակումից հետո Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Փաշինյան զրույցների բովանդակությունը դրա վկայությունն է։

Advertising

Ինչ է ներկայում կատարվում։ Արցախի հանդեպ Պուտինի «ադրբեջանական» իրավունքի պաշտպանությունը ներառում է Երեւան-Ստեփանակերտ կապի խզումը։ Հաջորդ թիրախը Գորիսի խաղաղ գրավումն է լինելու, այնուհետեւ «պապերի քաղաք Իրավանի» ամանորյա նվաճումը ավտոերթի բազմահազար մասնակիցների կողմից։ Սա ամիսներ առաջ ներկայացված Ալիեւի ծրագիրն է։

Նման պայմաններում հրամայական է երկրի արտակարգ զորաշարժը։ Փաշինյանի հրաժարական, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի անհապաղ դուրսբերում, անհապաղ ելք ՀԱՊԿ-ից։ Երկու դեպքում էլ՝ պայմանագրային պարտավորությունների կոպտագույն խախտման հիմքով։ Այս քայլերը կարող են կանգնեցնել իրադարձությունների նման զարգացումը եւ հայկական խնդիրները նվազագույնը վերադարձնել միջազգային հարթակներ։

Advertising

Դիմակները դեն են նետված, ամեն ինչ արդեն ասված է ամենայն պարզությամբ՝ թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի, թե Իրանի ու Թուրքիայի կողմից։