Մալենան բեմից ընկել է. Եվրատեսիլյան ելույթը վտանգվա՞ծ է․ Մալենան խոսել է իր առողջական վիճակի մասին. Բացառիկ տեսանյութ



Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջազգային մրցույթին ընդառաջ փորձերը շարունակվում են։ MediaHub.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հերթական փորձերից մեկի ընթացքում 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլը» հաղթած ու մրցույթը Հայաստան բերած երգչուհին՝ Մալենան, ընկել է բեմից ու դեմքը վնասել։

Ըստ մեր աղբյուրի՝ վնասվածքը շատ լուրջ չէ, բայց հարցականի տակ է դրել երգչուհու մասնակցությունը համերգին: MediaHub.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել երգչուհու մայրիկից՝ դերասան Աննա Մանուչարյանից: Վերջինս պատասխանեց, որ մեկնաբանել չի կարող։

«Այս թեմայի շուրջ ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց նա, ըստ էության՝ չհերքելով մեր ունեցած տեղեկությունը: Ամեն դեպքում MediaHub.am-ը առողջություն մաղթեց Մալենային, իսկ մայրը սիրալիր շնորհակալություն հայտնեց։


Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցի 16 երկիր՝ Իռլանդիա, Ալբանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա, Ղազախստան, Մալթա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Վրաստան, Սերբիա: Մանկական մրցույթի այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է, կարգախոսը՝ «Պտտի՛ր հրաշքը»։