Փոքրիկին օգտագործել քոչարյանի PR֊ի համար` վերջին ստորությունն է, որին կարող էին դիմել «քոքամաշ եղած» ռևանշիստները. Ահա թե ի՞նչ ստորության են դիմել նրանք



Հայկ Ստեփանյանը գրել է.

Advertising

«Հայաստան» խմբակցության պատգամավորը պնդում է, որ այս փոքրիկը 10 տարեկան Ջերմուկցի Արամն է, ում հայրիկը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14֊ին։ Այն ինչ տեսանյութը առնվազն 1 տարվա վաղեմություն ունի։(տեսնել լուսանկարում)

Եվ չնայած նրան, որ «քոչարյանի դաշինքի» պատգամավորի կեղծիքը բացահայտվել է, նա շարունակում է պնդել իր սուտը, իբր մենք մանիպուլցնում ենք։
Իրականում զարմանալի չէ, քանի որ քոչարյանի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հավակնում է «դարի սուտասանի տիտղոսը» ստանալ։

Advertising

Եթե հիշում եք` նույն Վարդանյանը «դարի ցուցարարն է», ով մեկ Հադրութցի տուն կորցրած քաղաքացի է, ով Կառավարության դիմաց բողոքում է անօթևան մնալու համար, մեկ «Լաո արթնացնող» ցուցարար է, մեկ «բժշկականի» դժգոհ ուսանող, մեկ «Բրյուսովի», մեկ դաշնակ, մեկ լրագրող, մեկ մտահոգ «Երևանցի»։ Վարդանյանի կերպարանափոխությունը կարելի է երկար թվել, սակայն փոքրիկին օգտագործել քոչարյանի PR֊ի համար` վերջին ստորությունն է, որին կարող էին դիմել «քոքամաշ եղած» ռևանշիստները։
(Տեսանյութի հղումը` մեկնաբանություններում)