Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Նյութի աղբյուրը` Yelaket.am