Ինչպե՞ս Լևոն Արոնյանն ու կինը «գողացան» Սիրուշոյի դստեր անունը. Բացառիկ



StarNews.am-ը գրում է․

Advertising

Ամիսներ առաջ հայկական շոու բիզնեսի ամենահայտնի երգչուհին`Սիրուշոն դուստր ունեցավ: Երգչուհու 3-րդ հղիությունն ու դստեր ծնունդը ամենաքննարկվողն էին համացանցում:

Ոչ պակաս քննարկվող էր դստեր անունը` Զաբել: Սիրուշոն և նրա ամուսինը դստեր անունը ստացել էին 2 տատիկների անունների միախառնումից:

Advertising

Ինչպես նաև Սիրուշոն իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ դստեր անունը նաև կապել են Ռուբինյանների արքայական տոհմից Զաբել թագուհու անվան հետ:

Եվ ահա այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ու կինը` Անիտա Այվազյանն իրենց դստերը Զաբել են անվանել։

Հետաքրքիր է` մինչ այս չէինք լսել այս անունը այլ փոքրիկին կոչելիս, ու ստացվում է, որ զույգը «գողացավ» իրենց դստեր անունը Սիրուշոյից: