Քանի մոմ է ճիշտ վառել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում



Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի:

Advertising

Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը:

Աստծո տանը՝ եկեղեցում, ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Կտակարանյան ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում։

Advertising

Քրիստոսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին լուսավորիչներն են Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, իսկ առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ «վառվելով» տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:

Եվ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ կենդանի հավատը մեռած հավատից, որովհետև վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից` դառը ծուխ: Այդպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս` լուսավորելով մարդկանց ճանապարհը:

Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով` հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերն առ Աստված: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունն ունեն ներքին իմաստ և խորհրդաբար հիշեցնում են աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին: Սրբերի պատկերների առջև վառվող մոմերը մեզ հիշեցնում են, որ սրբերը իրենց ժամանակաշրջանում լույս են եղել մարդկանց համար: Նրանք ինչպես մոմ սպառել են իրենք իրենց, որպեսզի մարդկանց լուսավորեն:

Աշխարհ եկած Լույսը լուսավորեց և լուսավորում է մեղքերով խավարած մարդկային կյանքը: Մոմի կրակը վեր բարձրացող մեր հայացքն ուղղում է դեպի Երկնային և Ճշմարիտ Լույսը, այս օրինակի համաձայն՝ քրիստոնյան ինչ իրավիճակում էլ լինի, փորձում է վեր նայել, Լույսից լույսով հարստանալ և իր շուրջն այդ Լույսով ողողել:

Հաստատ քեզ դուր կգա