Պուտինը՝ զորահավաքի երկրորդ ալիքի մասին հայտարարություն տարածեց



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպմանը։

«Մոբիլիզացիոն լրացուցիչ միջոցառումների մասին խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն, այսօր պետությունը և Պաշտպանության նախարարությունը դրա կարիքը չունի»,- ասաց նա։

Նախագահը նաև հավելել է, որ 300 հազար մոբիլիզացվածներից միայն կեսն է գտնվում օպերատիվ գոտում, իսկ 77 հազար մարդ՝ մարտական ​​ստորաբաժանումներում։ Մնացած մոբիլիզացվածները, ըստ նրա, «երկրորդ կամ երրորդ գծում են և ըստ էության, կատարում են պաշտպանության գործառույթը»։


Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան սկսվել է սեպտեմբերի 21-ին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այնուհետ հայտարարեց, որ ծառայության կկանչվի 300 հազար մարդ, առաջին հերթին նրանք, ովքեր ունեն մարտական ​​փորձ և անհրաժեշտ ռազմական մասնագիտություն։

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր զորահավաքի երկրորդ ալիքի հնարավոր մեկնարկի մասին տեղեկությունը։ Նա կոչ է արել ռուսներին չհավատալ սոցցանցերում նման հաղորդագրություններին։

Հաստատ քեզ դուր կգա