Հակոբ Բադալյանը գրում է․
Հրապարակի շենքերի վրայի ծակերը հաշվելն իհարկե կարեւոր է, շատ կարեւոր: Իսկ որեւէ մեկը հաշվել է՞, հաշվում է՞ ճանապարհային պատահարների զոհերի թիվը: Դեկտեմբերի 4-ին Աշտարակի կամրջի վրա երեք զոհ՝ երիտասարդ ընտանիք, 3-ամյա երեխայով․․
(( Դեկտեմբերի 3-ին մահացու երեք վրաերթ՝ Արարատում, Դիլիջանում եւ Քուչակում:
Սա ընդամենը անցնող շաբաթ-կիրակի օրերին: Մի քանի օր առաջ ոստիկանության մի ամփոփագիր էր, 4 օրվա ընթացքում 12 զոհ:
Ճանապարհային երթեւեկության վիճակը սարսափելի է, որովհետեւ չկա դրանով զբաղվող, ու չկա նաեւ դրանով զբաղվելու հանրային պահանջ: Ճանապարհային կահավորումից մինչեւ երթեւեկության կանոնների վերահսկում՝ խայտառակ վիճակում են: