«Հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար…». Վահե Տեր-Մինասյանը՝ Լուսինե Բադալյանին



Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Advertising

Հա հենց էլ քաղաքականացնում եմ կամ справочка

Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ կամ հնարավորինս քիչ խոսեն (դե մի 3 տարի մնաց) կամ գոնե խոսեն էն բաներից ինչից հասկանում են։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին։

Advertising

Թե չէ պարզվում է, որ մարդիկ իզուր են երկար տարիներ լուրջ մասնագիտական կրթություն ստացել – կարելի էր դառնալ «դեպուտատ» ու 5 րոպեում դառնալ «սուպերմասնագետ»։ Ի դեպ, պատգամավոր դառնալ ինքս նպաստել եմ, իմ ընտրությամբ, բայց հաստատ կոնկրետ ոմանց այս դիրքում չեմ պատկերացրել։

Եվս մի խորհուրդ – հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար… Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից ու պրոֆեսիոնալ պառլամենտից՝ մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի և ընդհանրապես մակարդակը…