Արցախի ԱԽ-ն հաղորդագրություն տարածեց



Արցախի ԱԽ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

Advertising

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Advertising

Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից։

Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լավ կաներ նաեւ մեկնաբաներ, թե ինչու է հանկարծ առաջացել հայկական բեռները ստուգելու անհրաժեշտությունը, որոնք են արգելված ապրանքները, ով է որոշել այդ ցանկը, ում պահանջով է դրվելու այդ սարքը, ով է տիրապետելու այդ տեղեկատվությանը։ Վիտալի Բալասանյանը, ով ըստ հայկական մամուլի՝ Փառուխում, Աղավնոյում եւ այլուր «բանակցությունների» մեջ է եղել ռուսների ու թուրքերի հետ, գուցե այս հարցով էլ է «բանակցել» եւ տեղյակ է, մանավանդ Արցախում ռուսական կոնտինգենտի հրամանատար Վոլկովի հայտարարության համատեքստում, ըստ որի՝ այդ հարցով պայմանավորվել են Բաքվի հետ։