Երեկ Տաշքենդում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որին մասնակցել է նաեւ Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հայ բռնցքամարտիկի մրցակիցը եղել է Մարկոս Գոնսալես Բարազան: Մենամարտը պետք է լիներ 10 ռաունդից, սակայն մրցակիցը 2-րդից հետո հրաժարվել է շարունակել:
Բաչկովը լավ տեսք է ունեցել ու բավական դիպուկ գործել՝ մրցակցին ենթարկելով նաեւ նոքդաունի:
Սա պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովի 4-րդ հաղթանակն էր, որը նա տոնել է իր 30-ամյակի օրը: