Հայաստանի հետ պատանդների ցանկում կմնա նայև Բաքվի սուլթանը… Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն



Հայկական զեղումները մի կողմ ․ Ադրբեջանին խաղաղություն պարտադրողն այս պահին Հայաստանը չէ, հենց դրա համար է պետք հասկանալ ՝ ինչու է փախչում Ալիևը խաղաղություն սահմանումից անգամ իր ուզածը ստանալուց հետո․ որովհետև խաղաղության կոչվող պայմանագիրը Հայաստանին տանելու է հերթական ընտրության, Ադրբեջանին ՝ կլանային հեղափոխության, ինչպիսին, ասենք արաբական գարունն էր։

Advertising

Բաքուն, հիմա, մանյովրում է հենց այդ սարսափից, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե փակվում է նաև իր համար աղետալի այս պատմության էջը, հենց խաղաղությունն է դառնում կլանային պետության թիվ մեկ պատուհասը։

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, ադրբեջանցի ընտանիքները կշարունակեն ապրել զորանոցային ռեժիմով, սահմանային կրակոցների ինֆորմացիոն շանտաժի ու հայատյացության նողկալի գետնախորշում։ Այնպես որ, եթե ուզեն միջնորդները, Ալիևը կգնա Բրյուսել ու կսեղմի Մակրոնի ձեռքը, որին ծաղրում են Բաքվի պետական եթերում, երևի իր օձիքը սեղմողի ականջին կշշնջա նաև եվրոպական գազի մաքոքային առաջարկը ՝ վիճակի անհարմարությունը կուլ տվողի փարիսեցիությամբ։

Advertising

Չի բացառվում այդ ներկայացումը լինի բաց, տեսախցիկների առատությամբ, եթե, իհարկե, դա ուզեն միջնորդները։ Իսկ եթե չուզեն, ինչպես վկայում է մեր պատմության վերջին երկու հարյուր տարին, ապա կհաստատեն, որ թուրքական արշավը Արցախի դեմ ուկրաինական աղետի առաջին արարն էր, ինչն էլ կնշանակի, որ մեզ կպահեն այդ ողբերգության պատանդների ցանկում, և միակ մխիթարողը կլինի այն, որ պատանդներից մեկը Բաքվի սուլթանն է․․․

Նվեր Մնացականյան։