Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս. Ժաննա Անդրեասյանն ահա թե ի՞նչ է հայտնում



ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Advertising

«Վաղը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս։ Մարդկանց վերաբերմունքի պատճառով։ 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդ տղան ստիպված է տեղաշարժվել սայլակով։ Բնակվում է բազմաբնակարան շենքում։

Advertising

Տղայի ելումուտն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դեպի շենքի մուտք թեքահարթակ կառուցվի, ինչին ընդդիմանում են բնակիչները՝ պնդելով, որ աստիճանավանդակը կնեղանա և իրենց անհարմար կլինի։

Սա էլ է մեր իրականության մաս։ Ներառականությունը խոսքեր չեն, մեր ապրելու ձևն է»։