Միայն տեսնեք, թե ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչն ինչպե՞ս է պտուտակը (шуруп) նախ մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում՝ հետագայում շահարկման թեմա սարքելու նպատակով



Համացանցում տեսանյութ է հրապարակվել որտեղ երևում է թե ինչպես է ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը (шуруп) նախ մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում է՝ հետագայում շահարկման թեմա սարքելու նպատակով։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջին օրերին ամենաշատ քննարկված և շահարկված այս հարցի շուրջ, իբրև թե ամանորյա լուսավորության մոնտաժման աշխատանքների պատճառով տուժել են պատմամշակույթային կառույցները։

Հիշեցնենք նաև Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․


Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, ուստի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։

Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղյուսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ։