Պենտագոնը նախազգուշացրեց Թուրքիային



Պենտագոնը նախազգուշացում է արել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական նոր գործողություն անցկացնելու առնչությամբ՝ հայտարարելով, որ վերջին մի քանի օդային հարվածները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի անձնակազմի համար, որը սիրիացի գործընկերների հետ աշխատում է «Իսլամական պետության» նկատմամբ տարած հաղթանակի ուղղությամբ։

Advertising

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ Պենտագոնը «վճռականորեն անընդունելի է համարում Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը»։

Օսթինը հայտարարել է, որ Թուրքիայի անդրսահմանային հարձակումը կարող է խաթարել ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերի գործողությունները ջիհադիստների դեմ, որոնք Սիրիայում ԱՄՆ-ի հիմնական առաջնահերթությունն են։

Advertising

http://medianews.site/390465/