Արցախում լարվածությունը հասել է պիկին. Դո՞ւք էլ եք այս պատկերներից արյան հոտ զգում. Ի՞նչ իրավիճակ է այս պահին



  1. Երեկվանից Արցախում լարվածությունը հասել է պիկին. շփման գծում թշնամին գերակտիվորեն նախապատրաստվում է: Արցախի զորքերը բերված են մարտական բարձր պատրաստության, ռուս խաղարարները՝ ևս:
  2. Նույն գերլարվածությունն է ՀՀ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Ջերմուկում և այլուր ակտիվորեն ապաստարաններ են ստեղծվում:
  3. Խունտայի պարագլուխը հայտարարել է մինչ Ամանոր «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության և թուրքական ստրկության տանող) պայմանագիրը ստորագրելու մասին:
  4. Բոլոր հիմքերը կան փաստելու, որ գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը` ևս մի խոշոր հարվածով արյունաքամ անել հայ ժողովրդին և պարտադրել «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության) պայմանագիրը:
  5. Եվ քանի խունտան իշխանության է՝ նախորդ կետն իրագործվելու է, հակառակ դեպքում՝ անիմաստ կդառնան Մեծ դավաճանության նախորդ արարները: Այն իրագործվելու է, քանզի թուրքական ստրկության տանող նշված պայմանագիրը է եղել ու կա խունտայի երազանքը:

Հ.Գ. Դուք է՞լ եք այս պատկերներից արյան հոտ զգում:

Advertising

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից