Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Advertising

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ 

Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։ 

Advertising

Քաղաքացիները տարհանվել են։