Հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը մարտի ժամանակ կոտրեց ոտքը․ Նա կոտրած ոտքով հերոսաբար հաղթեց մրցակցին․ Տեսանյութ



Խառը մենամարտերի UFC 280 շարքի մրցաշարում նա Աբու Դաբիում մրցել է ամերիկացի Էյ-Ջեյ Դոբսոնի հետ։  

Advertising

MMA-ի (խառը մենամարտեր) ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը երեկ մարտի ժամանակ կոտրել է ոտքը, բայց հաղթել է մենամարտում։  

«Ոտքս ջարդեցի, բայց հաղթեցի»,– սոցցանցում գրել է նա և տեսանյութ հրապարակել, որտեղ տեղաշարժվում է հենակների օգնությամբ։ Խառը մենամարտերի UFC 280 շարքի մրցաշարում նա Աբու Դաբիում մրցել է ամերիկացի Էյ-Ջեյ Դոբսոնի հետ։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին՝ 30-27, 30-27, 30-27։  

Advertising

Խառը մենամարտերում Արմեն Պետրոսյանը տարել է 8-րդ հաղթանակը 10 մենամարտում։

https://mediaroom.am/armenia/sport/item/40020-2022-10-23-09-00-25.html