Օրերես համացանցում հրապարակվել են հանրությանը Դոգ մականվամբ հայտնի՝ Վարդան Ղուկասյանի՝ Երևանում բնակվող քույրերի լուսանկարները։
Լուսանկարները հրապարակել են մի շարք ֆեյսբուքյան էջեր, որոնց կից գրել են․
ԴՈԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Քաղաքացին Երևանում ջարդել է Դոգի քրոջ գլուխը
Եվ որքան էլ Դոգ մականվամբ անհայրենիք ու անսրբություն անձը փորձում է հայ հասարակությանը մոլորեցնել, թե ինքը Հայաստանում ոչ մի ազգական չունի` պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ:
Երեկ արդեն մեր հետաքրքրասեր հանրությունը պարզել էր ու համացանցը ողողել Դոգի մասին մի շարք ուշագրավ բացահայտումներով. համայն աշխարհի համար բացահայտվեց, որ սա Երևանում ունի երեք քույրեր` Լուսինե Յուրիկի Ղուկասյանը, Գայանե Յուրիկի Ղուկասյանն ու Կարինե Յուրիկի Ղուկասյանը։
Եվ փաստորեն համացանցում երեկ տարածված այս լուրերն անհետևանք չմնացին ու Դոգ կոչվածի նկատմամբ զզվանքով ու ծայրահեղ ատելությամբ լցված մի քաղաքացի երեկ գտել է սրա քրոջը Լուսինե Ղուկասյանին ու գլխով հարվածել և այս տիկնոջը պատճառել է գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ենթամաշկային հեմատոմա ու քերծվածք:
Դե ինչ, եղավ այն ինչ եղավ, այս սրիկա Դոգի կողմից տարբեր մարդկանց ուղղված լուտանքներն ու հայհոյանքները միմյանց գումարվելով դարձել են հանրային մեծ ատելություն ու արդեն իսկ սկսվել է սրանից վրեժխնդիր լինելու մի յուրահատուկ գործընթաց… ու դա շատ լավ է:
Բնականաբար լինելու էր այդ ամենը մի օր և վստահ ենք, որ դեռ ավելի վատ բաներ կարող են լինել մի տմարդի հետ, ով աջ ու ձախ փնովում ու վարկաբեկում է բազմաթիվ պատվասեր մարդկանց: Ու կարծում ենք, որ այդ պատվասեր մարդկանցից ովքեր էլ, որ փորձեն վրեժխնդիր լինել այս սրիկայից, հաստատ չեն արժանա որևէ պատժի, քանի որ մեր իրավապահ համակարգում կան ու կլինեն բազմաթիվ պատվախնդիր ծառայողներ, որ չեն արձագանքի սրա դեմ իրականցված որևէ գործողության, եթե իհարկե արդյունքում մարդ չսպանվի կամ չբռնաբարվի:
- Հ.Գ. – Դո՛գ, խելքդ գլուխդ հավաքիր, չսթափվելու դեպքում առավել առարկայական ու ցավոտ պատիժներ ես ունենալու:
- Հ.Գ.Գ. – Վանոյի Արտակ անունը կրող, բայց Սիրադեղյանի հետ երբեք որևէ կապ չունեցած Արտակ Գալստյան, այս տականքի արածների ողջ պատասխանատուն դու ես` բոլոր հետևանքներով:
