Դուք պետք է տեսնեք այս աշակերտի դաժանության աստիճանը․ Սա ի՞նչ բան է․ Չարենցավանում աշակերտը կոտրում դպրոցի մոտ գտնվող կանգառը. Համայնքապետարանը տեսանյութ է հրապարակել



Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում. Չարենցավանի համայնքապետարան

Advertising

Չարենցավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է աշակերտը ջարդում դպրոցներից մեկի մոտ գտնվող կանգառը։

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։

Advertising

Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։

Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար», -նշվում է հաղորդագրության մեջ։