Մենք պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքները, մենք չենք թողնի հայեին մենակ․․Շվեյցարացի պատգամավորի կարևոր հայտարարությունը



Մեր հիմնական ուղերձն այն է, որ մենք ձեր կողքին ենք, մենք այստեղ ենք, որովհետև մարդու իրավունքներն են ամենակարևորը՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է․

Advertising

Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերը:

Նա ընդգծել է, որ Ժնևից է, իսկ Ժնևն այն քաղաքն է, որտեղ մարդու իրավունքներն ամենակարևորն են.

Advertising

«Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք խոսում ենք ռազմագերիների մասին: Ժողովրդավարությունը շատ կարևոր է մեր տարածաշրջանում, Հայաստանը ժողովրդավարական երկիր է և սա շատ կարևոր է Շվեյցարիայի համար, մենք միշտ կպայքարենք ցանկացած

բռնաճնշման դեմ և մենք կպայքարենք, որպեսզի պահպանենք միջազգային իրավունքները: Երբ մենք խոսում եմ միջազգային իրավունքի մասին, խոսում ենք նաև ձեր սահմանների մասին: Ձեր ժողովրդավարությունը պետք է բերի նրան, որ դուք լինեք անկախ և ունենաք անվտանգ սահմաններ:

Մենք կիսում ենք միևնույն արժեքները, սա շատ կաևոր է, մենք ցանկանում ենք պաշտպանել ժողովրդավարությունը: Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը մի խումբ է, որտեղ ներկայացված են Շվեյցարիայում գործող բոլոր կուսակցությունները: Մենք պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքները և մենք չենք թողնի հայերին մենակ: Մենք ձեզ հետ ենք»,-նշել է պատգամավորը: