Սևանում այսօրվա կատարվածը ցնցել է այնտեղ հանգստացողներին



Արտառոց միջադեպ Սևանի ափին, որ կարող էր ողբերգությամբ ավարտվել…

Advertising

Ամառային մի գեղեցիկ ու արևոտ օր, երբ ընտանիքի անդամներով որոշել էինք կտրվել քաղաքի աղմուկից, մեքենաների անցուդարձից, տեղի ու անտեղի «սիգնալներից», ուղևորվեցինք Սևանա լճի լողափերից մեկը․․․

Ամեն բան հանգիստ էր, մարդիկ վայելում էին իրենց երկար սպասված հանգիստը, երեխաները զվարճանում էին լճի թույլ ալիքների հետ, երբ հանկարծ, չգիտես թե որտեղից հայտնվեց մի մեքենա և առանց որևէ զգուշավորության քշեց ու մտավ լճի մեջ․․․

Advertising

Ակնհայտ էր, որ վարորդն ու ավտոմեքենայի մեջ գտնվող վերջինիս ընկերները գինովցած էին և չէին հասկանում թե ինչ վտանգավոր արարք էին գործում․․․

Երիտասարդների հանդուգն ու տգեղ պահվածքն, իհարկե, միանգամից հանդիպեց տեղում հանգստացողների զայրութին և բղավոցներին. ու լավ է, որ նրանք շտապ անհետացան, հակառակ դեպքում կռիվն՝ իր անկանխատեսելի հետևանքներով, ուղղակի անխուսափելի էր․․

Չգիտես թե ինչ անուն կարելի է տալ նմանօրինակ պահվածքին, բայց այն, որ դրանց նմանների պատճառով տուժում է հասարակությունը. այդ անժխտելի է․․․

Դեպքի մասին՝ տեղեկացրեց Լիլիթ Հակոբյանը