ՌԴ նախագահ Պուտինը Պաշտպանության նախարարությանը եւ այլ գերատեսչությունների հանձնարարել է ստեղծել քաղաքացիների տվյալների պետական տեղեկատվական ռեսուրս, ովքեր կանգնած են զինվորական հաշվառման կամ պետք է կանգնեն։ Այն պետք է պատրաստ լինի 2024-ի ապրիլին։
ՊՆ-ն եւ հարկային ծառայությունը պետք է նույնացնեն այդ քաղաքացիներին։ Մինչեւ 2022-ի դեկտեմբերի 30-ը նշված տվյալները պետք է թվայնացվեն․
բնակության վայրի գրանցում
դատվածության առկայություն
վարորդական իրավունքի առկայություն, տեղեկություն սեփականության մասին
առողջական վիճակ
հեռախոսահամարներ, էլ փոստի հասցեներ
տեղեկություն կրթության, մարզական կարգի եւ այլնի մասին։
Պուտինի այս հրամանագիրը հաստատում է ռուսական ռեսուրսներում քննարկվող այն տեղեկությունը, ըստ որի՝ հունվարին Ռուսաստանում սպասվում է մոբիլիզացիայի երկրորդ ալիք։ Թեեւ Կրեմլը հայտարարում է, թե «մասնակի մոբիլիզացիան» դադարեցված է, սակայն Պուտինի համապատասխան հրահանգը չեղարկված չէ։ Ըստ ռուսական ռեսուրսներում տարածվող տեղեկությունների, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոբիլիզացնել մոտ 2 միլիոն մարդու, այդ թվում՝ կանանց։