Իշխան Սաղաթելյանը կատարեց հայ ժողովրդի ցանկությունը. ՀՀ քաղաքացիները շատ ուրախ են



Դաշնակ Իշխան Սաղաթելյանն ամիսներ առաջ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են և որ առաջիկա օրերին, ժամերին հեղափոխություն է լինելու: Սաղաթելյանը Քոչարյան Ռոբերտի պատվերով և նրա ֆինանսավորմամբ փոքրաթիվ ցույցերով լոգիստիկ խնդիրներ էր ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Փակվել էին մի քանի փողոցներ և մի քանի տասնյակ, օերեր էին լինում մի քանի հարյուր մարդով «հուժկու», «աննախադեպ», տիեզերական ցույցեր էին կազմակերպում: 

Advertising

Ի դեպ, Իշխան Սաղաթելյանը նաև գիդ էր աշխատում քոչարյանասերժական բանդայի փողերով, ինչպես նաև ազնիվ մղումներով (գուցե մի քանիսը ազնիվ էին) փողոց դուրս եկած մարդկանց համար: Նա պտտում էր նրանց, ցույց տալիս հրապարակը, ԿԿԲ-ի շենքը, օպերան ու մյուս շենքերը:   Դաշնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ իրենք խորհդրարան են վերադառնալու բացառապես իրենց օրակարգով, սակայն նրանք խորհրդարան վերադարձան իշխանությունների արտահերթ օրակարգով:   

Այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Քոչարյան Ռոբերտի նախկին աշխատակից Վարդևանյան Արամը, որը գումարի դիմաց Քոչարյանին ծառայություններ էր մատուցում դատարանում: Արամ Վարդևանյանը Քոչարյանին մատուցում էր միայն իրավաբանական ծառայություններ, այլ բան մտքներովդ չանցկացնեք)):   Հայտնի է դարձել, որ Իշխան Սաղաթելյանը մանդատից հրաժարվելու մասին կհայտարարի առաջիկա օրերին կամ գուցե ժամերին:   

Advertising

Արձանագրենք, որ Քոչարյանի Հայաստան դաշինքը, որը գումարի և պահի տակ ստեղծված միավոր էր, կամաց-կամաց փլուզվում է: Հայ ժողովուրդը վերջապես կարողանում է ազատվել քոչարյանասերժական բանդայից: Ի դեպ, այս դաշինքը փլուզվում է նաև Իշխան Սաղաթելյանի համառ աշխատանքի շնորհիվ: Եվ ի վերջո Քոչարյան Ռոբերտին քաղաքականությունից դուրս թողնելու, նրա դաշինքը փլուզելու համար Իշխան Սաղաթելյանի դերն անուրանալի է, չէ որ նա կատարեց ժողովրդի՝ հայ ժողովրդի ցանկությունը:  


https://mediaroom.am/politics/item/40847-2022-11-25-08-39-39.html