Բաքուն թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում նոր էսկալացիայի է պատրաստվում. Ահա թե ի՞նչ է հայտնում ադրբեջանագետը

Տևական ժամանակ ադրբեջանական քարոչամեքենայի տարածած տեղեկատվությունը ենթադրելու տեղիք է տալիս, որ Ադրբեջանը նոր լարվածությունների է պատրաստվում, ընդ որում՝ թե՛ Հայաստանի, թե Արցախի ուղղությաններով:

Տեսակետն ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանինն է:

Ադրբեջանական աղբյուրներից եկող ամբողջ տեղեկատվությունն, ասում է մեր զրուցակիցը, ինչպես նաև՝ սահմանի երկայնքով նկատվող շարժերի կամ գործողությունների մասին օպերատիվ ինֆորմացիան, բավարար հիմք են ենթադրելու համար, որ հավանական էսկալացիա կարող է լինել:

Ավելին՝ այս օրերին նույնպես Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանի, այսպես ասած, ռևանշիստները, թույլ չեն տալիս, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի:

Սևակ Վարդումյան