Ահա թե ի՞նչ է ասել Զախարովան՝ Բաքվի կողմից հրադադարի խախտումների մասին



ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանան սահմանին հրադադարի խախտումներին։

Advertising

«Մենք ելնում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարությունների դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունից, ներառյալ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի պայմանավորվածությունները ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի մասին։

Կարեւոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման»,— ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Advertising

Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։