Ռիտա Սարգսյանը, իրոք, չի մահացել…. Ահա թե ի՞նչ է գրում «Հրապարակ» թերթը



Առաջ, երբ ասում էին Ռիտա Սարգսյանը չի մահացել, զայրանում էի։ Ո՞նց կարելի է այդքան անզգամ լինել։ Հիմա , երբ կարդում կամ նայում եմ նմանատիպ տեսանյութեր, չգիտեմ ինչու՝ չեմ բարկանում։ Ռիտա Սարգսյանը, իրոք, չի մահացել։ Չափազանցությունների մեջ չընկնեմ, բայց ինքը լույս էր։ Մարդիկ չեն հավատում, որ լույսը այլևս չի ծագի։ Պատկերացնու՞մ եք, որ արևածագ չլինի։

Advertising

Կհավատա՞ն, կպատկերացնե՞ն մարդիկ, որ լույսը էլ չի բացվելու։ Մարդիկ ապրում են լույսով։ Անգամ չար մարդիկ։ Նրանք չեն կարող պատկերացնել, որ այդքան կենսախինդ, բարի ու լուսատու մարդը մի օր կարող է չլինել։

Ինչքան նրանց հոգին մթությամբ, չարությամբ, ատելությամբ լցված լինի, նրանք տենչում են լույսը, նրանք չեն ուզում մթության մեջ խարխափել։ Շատերի շուրթերից եմ լսել․ «Երբ նա գնաց, թվաց, թե մի գարուն պակասեց»։

Advertising

Հիմա ասացեք, ո՞նց հավատան մարդիկ, որ նա չկա։ Ու այն առասպելը, որ Ռիտան կա, դրանով եմ բացատրում։

Հասմիկ Բաբաջանյան