Խայտառակության գագաթնակետը․ Ինչ կատարվեց ՀԱՊԿ երեւանյան hավաքին



ՀԱՊԿ երկրների ղեկավարների երեւանյան հավաքին Լավրովի սկանդալը, Լուկաշենկոյի խեղկատակությունն ու Փաշինյանի ողորմելի ելույթը պարզում են հետեւյալ պատկերը․ ի թիվ այլ փաստաթղթերի, պետք է քննարկվեր Հայաստանին «օգնության» ինչ որ փաստաթուղթ։ Դատելով մամուլ թափանցած կադրերից, ՀԱՊԿ ԱԳ, Պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների նիստին հայկական կողմը շտապում է ստորագրել այդ թղթերը, սակայն Լավրովը կանխում է՝ «Պուտինի հարցը օդում մնաց»։ Պուտինն այդ ժամանակ օդում էր։ Առաջարկվում է սպասել ղեկավարների նիստին եւ փաթեթով ստորագրել այդ փաստաթղթերը։

Advertising

Արդեն ղեկավարների նիստին Փաշինյանի ելույթից ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունից պարզվում է, որ դրանք դեռ պետք է լրամշակել։ Իսկ Լուկաշենկոյի անկեղծություններից պարզվում է, որ դեմ է տրվում մեկ այլ փաստաթուղթ, որը եթե համաձայնեցվի՝ կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրման եւ Ադրբեջանի հետ հակամարտության վերջի։ Նիկոլ Վովաեւիչը լռում է, նա համաձայն է, ասում է Լուկաշենկոն, որին, ինչպես անցյալ անգամ, Պուտինը կարգել էր ճշմարտախոս խեղկատակ, անձամբ այդ բաները չասելու համար։

Դատելով Փաշինյանի ելույթի հայտնի թեզերից, այդ փաստաթուղթը կազմված է Մոսկվայի ու Բաքվի պահանջների հիման վրա։ Նախօրեին Մոսկվան հայտարարել էր, որ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը ՀԱՊԿ-ին չի վերաբերում, իսկ Ալիեւը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Նախօրեին Պուտինը զրուցել էր Ալիեւի հետ, մինչ այդ կնքվել էին Մոսկվա-Բաքու մի շարք ռազմավարական բնույթի փաստաթղթեր։

Advertising

Նիկոլ Փաշինյանի ելույթում, նվնվոցի ու դժգոհությունների քողի տակ, իրականում թվարկվում են հենց այդ պահանջները՝ միջանցք, ՀՀ տարածք ներխուժումների ու օկուպացիայի ամրագրում, Արցախի բանակի զինաթափում։

Ինչպես եւ կանխատեսում էինք, ՀԱՊԿ-ը Մոսկվայի համար անփոխարինելի գործիք է այս ծրագրերն իրականացնելու համար, եւ դա հստակ արձանագրվեց երեւանյան հավաքին՝ Լուկաշենկոյի անկեղծությամբ, Փաշինյանի՝ «ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատման» խոստումով, Պուտինի չքմեղությամբ եւ Պուտինի գալուստը տենչացող հայերին ցեխին խառնելով։

Այս հավաքի հետեւանքներին դեռ կանդրադառնանք։ Նշենք միայն, ՀԱՊԿ-ին կառչած մնալու հետեւանքները երկար սպասեցնել չեն տա։

https://www.lragir.am/2022/11/23/751135/