14-ամյա աշակերտուհու «Իմ հայրիկը» շարադրությունը ցնցել է ողջ համացանցը, ուսուցչուհին դեռ երկար չէր կարողանում հանգստանալ…

Ուսուցչուհին աշակերտներին հանձնարարեց գրել շարադրություն «Իմ հայրիկը» վերնագրով: Աշակերտուհիներից մեկի անկեղծ շարադրությունը խորապես հուզեց նրան և նա այն ցույց տվեց մյուս ուսուցիչներին: Առանց արցունքների չէին կարողանում կարդալ: Սարսափելի էր պատկերացնել, որ 14 ամյա երեխան ստիպված էր ապրել ու հանդուրժել այդպիսի վերաբերմունքը: Իսկապես, որ ցավալի է: Ինչու՞ է այդպես:

«Իմ հայրիկը»

«Ես այնքան կցանկացայի  շատ երեխաների նման գրել.«իմ հայրիկը լավն է, ես սիրում եմ իմ հայրիկին, ես երջանիկ եմ, որ այդպիսի հայրիկ ունեմ», բայց չեմ կարող:

Ես չեմ նախանձում   մյուս երեխաներին, բայց ուզում եմ նրանցից շատերի պես լավ հայրիկ ունենալ, որը կսիրի ինձ, որը հոգ կտանի իմ մասին, որը գեղեցիկ ու քնքուշ խոսքեր կասի ինձ:
Ես հյուր չեմ գնում ընկերուհիներիս, որովհետև խորը ցավ եմ զգում, երբ լսում եմ, թե ինչպես են նրանց հայրիկները ջերմ ու լավ խոսքեր ասում, տեսնում եմ, որքան հարգանքով են վերաբերվում իրենց երեխաներին:

Իմ հայրիկից ես միայն հայհոյանք ու անպատիվ խոսքեր եմ լսում, բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, նա տանջում է մայրիկիս, մեր տանից լսվում են նրա գոռգոռոցները, ես ատում եմ նրա ձայնը:

Ես ատում եմ այդ հայհոյանքները: Իմ աչքի առջև նա  հարվածում է մայրիկիս: Նա  երբեք ու ոչ մի օր չի հետաքրքրվել, թե ես ինչի կարիք ունեմ, թե ընդհանրապես ինչ զգացողություններ ունեմ, ինչ եմ զգում, ես չեմ հիշում մի դեպք, երբ մենք՝ հայր ու աղջիկ հանգիստ նստել ենք ու զրուցել:

Իմ բոլոր կարիքները հոգում է մայրս, իմ հրեշտակը, նա առավոտից ,մինչև ուշ գիշեր աշխատում է, որ կարողանա մեր հոգսերը հոգալ: Ես չգիտեմ ինչ կլիներ  ինձ հետ, եթե այդքան բարի մայրիկ չունենայի:

Այնքան կուզեի, որ նա աշխատանքից տուն գար ու գրկեր ինձ, համբուրեր ու հարցներ. «Ինչպե՞ս ես  աղջիկս, ինչպե՞ս են գործերդ»: Այնքան կուզեի նրա հետ զբոսանքի գնալ:Մինչդեռ, երբ նա մտնում է տուն …..

Ես չեմ ուզում լսել նրա ձայնը, տեսնել նրան, չեմ ուզում ինքս ինձ խաբել ու գրել. Իմ հայրիկը լավն է: Այնքան կցանկանայի, որ նա փոխվեր, որ  հասկանար, որ ես նրա սիրո ու ջերմության կարիքն ունեմ: Ախր, ինչո՞ւ է այսպես

Ես մի օր մայրիկիս հարցրի, թե ինչու չի բաժանվում, նա ինձ ասաց. «Ես նրա հետ ապրում եմ հանուն քեզ, չեմ ուզում անհայր մնաս», բայց արդյո՞ք ինձ պետք է նման հայրիկը»: